copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:31 23-03-2022

ԵՊՀ վարչության աշխատողները զանգվածաբար լքում են համալսարանը

Երևանի պետական համալսարանի լրատվական վարչությունը, որը հետագայում անվանվեց «հանրային կապերի և մարքեթինգի վարչություն», գրեթե ամբողջովին դատարկվել է, համարյա ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել և հեռացել։ Մեզ հասած տեղեկություններով՝ պատճառը այդ վարչության ղեկավար Ազնիվ Գրիգորյանն է, որը մինչ ԵՊՀ գալը նախկինում աշխատում էր գազանանոցում, իսկ այս ընթացքում արդեն աչքի է ընկել լրագրողների հետ ոչ այնքան հաջող շփումներով։ Մամուլը դեռ նշանակման հաջորդ օրն էր գրել, որ երիտասարդ աղջիկը աշխատակիցներին հորդորել էր իրեն «տիկին»-ով դիմել։ Փաստորեն ղեկավարի հետ հարաբերություններն այնքան են սրվել, որ աշխատակիցները որոշել են կոլեկտիվ հեռանալ ԵՊՀ-ից։

Թեմայի առնչությամբ գրառում է կատարել նաև ԵՊՀ նախկին աշխատակից Կարեն Հեքիմյանը. «Ադրբեջանցիներն Արցախի գազն են անջատում, որպեսզի հայաթափեն Արցախը: Առայժմ դա իրենց չի հաջողվում: Այդ ընթացքում ԵՊՀ-ում աշխատակիցների համար այնպիսի պայմաններ են ստեղծում, որպեսզի ազատվեն նրանցից: Առայժմ դա ԵՊՀ-ում հաջողվում է: Օրինակ՝ երեկ աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում են ներկայացրել ԵՊՀ-ի հանրային կապերի և մարքետինգի վարչության գրեթե բոլոր աշխատակիցները: Այսինքն՝ կարող ենք փաստել, որ ԵՊՀ-ում հաջողվում է իրականացնել այն, ինչն առայժմ չի հաջողվում իրականացնել ադրբեջանցիներին: Համենայնդեպս՝ ԵՊՀ-ի ստորաբաժանումներից մեկն արդեն հայաթափվել է: Հետևենք իրադարձությունների զարգացմանը»,- գրել է Հեքիմյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ