copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:10 22-03-2022

ՌԴ-ի և Ղազախստանի վարչապետները նշել են ԵԱՏՄ-ում հետագա ինտեգրման կարևորությունը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է վարել Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ, հաղորդում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ղազախական առևտրատնտեսական համագործակցության և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման արդի հարցերը»,- ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Միշուստինը և Սմաիլովը «նշել են Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության հետագա խորացման կարևորությունը»։

Ձեզ գուցե հետաքրքրի