copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:59 18-03-2022

Միայն պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Խարկովում զոհվել կամ վիրավորվել է 450 խաղաղ բնակիչ

«Խարկովում ՌԴ զինված ուժերը քամահրական վերաբերմունք են դրսևորել խաղաղ բնակիչների անվտանգության հանդեպ՝ բազմիցս հարձակվելով բնակավայրերի վրա»,- կազմակերպության զեկույցում հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:

Ուկրաինայի մեծությամբ երկրորդ Խարկով քաղաքում ավիահարվածների և բնակավայրերի գնդակոծությունների արդյունքում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 450 խաղաղ բնակիչ։

Գնդակոծվել են բազմաբնակարան շենքեր, դպրոցներ, եկեղեցիներ և խանութներ, որի հետևանքով մարդիկ մնացել են առանց սննդի և դեղորայքի: Վնասվել են նաև քաղաքի ենթակառուցվածքները՝ բնակիչներին զրկելով էլեկտրականությունից և ջրից:

«Մեղավորները կհետապնդվեն Միջազգային քրեական դատարանի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու համար»,- ասում է Հյու Ուիլյամսոնը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր