copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:57 18-03-2022

Եթե Չինաստանն օգնի Ռուսաստանին, ապա ԱՄՆ-ը պատասխան միջոցներ կձեռնարկի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է այն տեղեկությամբ, որ Չինաստանը դիտարկում է ՌԴ-ին ռազմական տեխնիկա մատակարարելու հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնվել է այս շաբաթվա սկզբին և ստացվել է ԱՄՆ հետախուզության աղբյուրներից: Պեկինը և Մոսկվան հերքում են նման բանակցությունների փաստը։

Ավելի վաղ Բլինքենն ասել էր, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ ուրբաթ օրը կայանալիք հեռախոսազրույցում նախագահ Ջո Բայդենը կզգուշացնի պատասխան գործողությունների մասին, եթե Չինաստանը որոշի օգնել Ռուսաստանին:

Բլինքենը նաև ասել է, որ ինքն «անձամբ համաձայն է» նախագահ Բայդենի հետ, որ Ռուսաստանը ռազմական հանցագործություններ է կատարում Ուկրաինայում՝ ասելով, որ խաղաղ բնակչությանը թիրախ դարձնելու փաստը հենց ռազմական հանցագործություն է։ Պետդեպարտամենտը ներկայում փաստաթղթավորում է նման հանցագործությունների ապացույցները, հավելել է Բլինքենը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում