Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:23 17-03-2022

2022թ.-ի կեսից Կոտայքի մարզին կսպասարկի 150 նոր տրանսպորտային միջոց. հաշվետվություն

2021 թվականին ակտիվ աշխատանքներ են տարվել նաև տրանսպորտային ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: 2021թ.-ին Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների շնորհիվ 2022թ.-ի կեսից Կոտայքի մարզը կսպասարկվի 150 նոր տրանսպորտային միջոցներով, Արարատի մարզը՝ 87, իսկ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանը՝ 46 նոր տրանսպորտային միջոցներով։ Թվարկված միջոցառումներով 6,5 մլրդ դրամի ներդրումներ կիրականացվեն։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, ապա Երևանի համար շուրջ 100 ավտոբուսներ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի ու ՎԶԵԲ-ի միջև ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է 5 մլն եվրո դրամաշնորհ:

2021 թվականին ներդրվել է ավտոտրանսպորտի տեխնիկական զննության գործընթացի նոր համակարգ, որի շնորհիվ տեխնիկական զննման կտրոնների պահանջը փոխարինվել է վերահսկողության իրականացման էլեկտրոնային համակարգով, որով կբացառվի իրական տեխնիկական զննություն չանցկացնելու արատավոր երևույթը՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը։

2021թ.-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Եվրոպական միության անդամ պետությունների միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը, որով կապահովվի ավիափոխադրողների համար շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով։

2021 թվականին կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրեր է ստացել երկու նոր ավիաընկերություն։ Փոփոխվել է «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ.-ի մաստեր պլանը, որի շնորհիվ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2021թ.-ին իրականացվել է մոտ 5,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում. վերանորոգվել է օդանավակայանի վազքուղին, ընդլայնվել է ժամանման սրահը:

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի և «Էյր Արաբիա» (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող «International Business Company (FZE)» ընկերության կողմից ստեղծվել է «Ֆլայ Արնա» (Fly ARNA) hամատեղ ավիաընկերությունը:

Հայաստանի երկաթգծի շարժակազմի արդիականացման շրջանակներում 2021թ.-ին ձեռք են բերվել և շահագործման հանձնվել 27 ուղևորատար ժամանակակից և հարմարավետ նոր վագոններ և երկու նոր էլեկտրագնացքներ, կապիտալ վերանորոգվել է 9,5 կմ երկաթգիծ: 2021թ.-ի արդյունքներով ներհանրապետական երկաթուղային բեռնափոխադրումների ծավալն ավելացել է 2,6%-ով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան