copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:04 16-03-2022

«Յանդեքսի» գլխավոր տնօրեն Խուդավերդյանը կլքի պաշտոնը ԵՄ պատժամիջոցների պատճառով

«Յանդեքսի» գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ Տիգրան Խուդավերդյանը կլքի պաշտոնները ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելու պատճառով։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Խուդավերդյանը ՌԴ-ում «Յանդեքսի» գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվել էր մարտի 15-ին՝ փոխարինելով Ելենա Բունինային, որն այժմ մեկ ամսով կկատարի ընկերության ղեկավարի պաշտոնը։

«Մենք չափազանց զարմացած ենք, որ Տիգրանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում, և մենք շատ ենք ցավում, որ նա այլևս չի կարող լինել տնօրենների խորհրդում և լինել «Յանդեքսի» գլխավոր տնօրենի տեղակալը։ Տիգրանն ընկերությունում է ավելի քան 15 տարի և մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի այն զարգանա որպես համաշխարհային մակարդակի տեխնոլոգիական ընկերություն՝ հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների և բաժնետերերի շահերը»,- ասել է «Յանդեքսի» տնօրենների խորհրդի նախագահ Ջոն Բոյնթոնը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ