copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:26 16-03-2022

Թալինում նոր ընտրություններ կլինեն. Ժողովուրդ

Թալին խոշորացված համայնքում նույնպես նոր ընտրություններ կնշանակվեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները հաստատեցին ավագանու թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական խմբակցությանը մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները։ Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրություններից հետո ավագանին թեեւ համայնքապետ ընտրել է՝ ՔՊ-ական Տավրոս Սափեյանին, բայց ավագանու որեւէ նիստ մինչ օրս տեղի չի ունեցել։Այս մասին մարտի 15-ի համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ մեջբերելով սեփական աղբյուրին․

«Ավագանին որեւէ նիստ չի անցկացրել, ու եթե այսպես շարունակվի, ապա, ըստ օրենքի, նոր ընտրություններ կնշանակվեն հունիսի սկզբին, որովհետեւ ընտրություններից հետո վեցամսյա ժամկետը հունիսին է լրանում,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Իրականում իշխող ՔՊ-ն էլ է հասկանում, որ ավագանու մյուս խմբակցության անդամները տեղի չեն տալու, ու քաղաքն այդպես՝ քաղաքապետով, բայց առանց ղեկավարման է մնալու։ Այդ իսկ պատճառով մտածում են, որ նոր ընտրությունն է միակ ելքը»։

«Իշխող ՔՊ-ն, հիշեցնենք, այստեղ նույնպես, ատամներով պահելով, իշխանություն է ձեւավորել։ Թալինի 21-հոգանոց ավագանիում ՔՊ-ն 10 ձայն ուներ, սակայն թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին քվեարկել է նաեւ Կարեն Գրիգորյանը «Հայք» խմբակցությունից: Թեեւ ՔՊ-ն, տարբեր մեխնիզմներ բանեցնելով, ավագանուն կարողացել է համոզել կամ ստիպել համայնքապետ ընտրել, բայց ավագանին նիստ գումարել չի կարողանում, քանի որ Սափեյանի օգտին քվեարկած Գրիգորյանը հրաժարվել է մանդատից, իսկ մյուս խմբակցությունների ավագանու անդամներն առ այսօր բոյկոտում են ավագանու նիստի մասնակցել»,- գրել է «Ժողովուրդը»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ