copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:38 15-03-2022

Սասուն Խաչատրյան-Արթուր Դավթյան հակամարտությունը շարունակվում է


Հակակոռուպցիոն կոմիտեն ու Գլխավոր դատախազությունը պարզաբանումներ ու մեղադրանքներմիմյանց շարունակվում են՝ կապված նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտում կառուցած առանձնատան վաճառքի հետ: ՀԿ պարզաբանումը Երևան առաջին ատյանի դատարանի որոշումը կատարելու վերաբերյալ հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀԿ դրսևորված իրավական դիրքորոշմանը, հայտարարել էր Գլխավոր դատախազությունը:

«Տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն», - նշել էր դատախազությունը` ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանման` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն` Արգամ Աբրահամյանին պատկանող անշարժ գույքի վաճառքի առնչությամբ։

Հակակոռուպցիոն կոմիտեն, իր հերթին, ավելի վաղ նշել էր, թե քննիչը պարտավոր է եղել առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը։

«Ի դեպ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը», - նշել էր Հակակոռուպցիոն կոմիտեն:

Դատախազ Արթուր Դավթյանն ասել էր, թե տարակուսած են` ինչպես է վաճառվել կալանքի տակ գտնվող նախկին պաշտոնյայի գույքը, իսկ նրա ղեկավարած գերատեսչությունը հայտարարության մեջ հավելում է. «Քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա. Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է»:

Այսօր հակակոռուպցիոն կոմիտեն կրկին պարզաբանում է տարածել՝ նշելով, որ դադարեցնում են հանրային քննարկումները․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված` ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը և, հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում: Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը»

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին