Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:57 15-03-2022

Կրակովում նախկին առևտրի կենտրոնը վերափոխվել է՝ փախստականներին ընդունելու համար

Լեհաստանի Կրակովի ծայրամասում գտնվող լքված առևտրի կենտրոնը վերածվել է ժամանակավոր կենտրոնի՝ փախստականներին տեղավորելու համար։

Պատերազմի սկզբից ի վեր Լեհաստան է գնացել 1,8 միլիոն ուկրաինացի, երկիրը դժվարությունների է բախվում փախստականների հոսքի պատճառով։

Այժմ կենտրոնը կարող է ընդունել մինչև 400 մարդու, սակայն իշխանությունները փորձում են տարածքը մեծացնել՝ ավելի շատ մարդկանց տեղավորելու համար։

Առայժմ կենտրոնում գտնվում է 100 մարդ, սակայն սպասվում է, որ մինչև գիշեր այն կհամալրվի։

Ամենից շատ դիտված