Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:30 14-03-2022

Ուկրաինական հակամարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհայինին. ԵԽ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտավախություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինայի շուրջը հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի մուտքը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբի։ Այս մասին նա ասել է իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով, Եվրոպան ամեն ինչ անում է, որպեսզի իրավիճակը չսաստկանա։

«Ռուսաստանը միջուկային տերություն է, և մենք հիանալի հասկանում ենք, որ եթե այս հակամարտությունը վերածվի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև (հակամարտության), ապա մենք կհասնենք Երրորդ համաշխարհային պատերազմի»,- ասել է քաղաքական գործիչը։

Միշելը հավելել է, որ հաճախ է խոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը պնդում իր երկրի անդամակցությունը Եվրամիությանը։ Եվրախորհրդի ղեկավարն ընդգծել է, որ Եվրամիության ընդլայնումը նուրբ հարց է, որի վերաբերյալ ԵՄ ոչ բոլոր երկրներն ունեն միևնույն դիրքորոշումը։

«Մենք պետք է ուշադրության կենտրոնում պահենք նաև այն երկրներին, որոնց հետ անդամակցության գործընթացն արդեն սկսվել է։ Մենք պետք է աջակցենք մեր գործընկերներին, ովքեր նայում են դեպի ազատ աշխարհ»,- ասել է Միշելը։

Նա նշել է, որ ասոցացման համաձայնագրերը հսկայական ներուժ ունեն, ինչը թերագնահատվում է։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել