copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:57 14-03-2022

Ֆրանսիացի ակտիվիստը զավթել է Պուտինի ենթադրյալ դստեր նախկին ամուսնու վիլլան


Ֆրանսիացի քաղաքական ակտիվիստ Պիեռ Աֆները թափանցել է Բիարիցում գտնվող վիլլան և տեսահոլովակ է նկարահանել՝ ի պաշտպանություն Ուկրաինայի, հաղորդվում է ակտիվիստի էջում, գրում է ՌԴ-ում օտարերկրյա գործակալ ճանաչված The Insider-ը։

Հոլովակում Աֆները՝ Ուկրաինայի դրոշը ձեռքին կեցվածք է ընդունում վիլլայի պատշգամբում և շենքի ներսում։

Աֆները և The Insider-ը պնդում են, որ Բիսկայական ծոցում գտնվող շքեղ վիլլան պատկանում է Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նախկին ամուսնուն՝ Կիրիլ Շամալովին։

Այն, որ առանձնատունը պատկանել է Շամալովին, որն այն 2012թ.-ին ստացել է Գենադի Տիմչենկոյից, պարզել է Reuters գործակալությունը՝ 2015թ.-ին անցկացրած հետաքննության ընթացքում։

Աֆների ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ ասվում է, որ ակտիվիստը ոչ միայն տեսահալավակ է նկարահանել, այլև փոխել է շենքի կողպեքները և մտադիր է այնտեղ ուկրաինացի փախստականներ տեղավորել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը