copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:33 12-03-2022

Պուտինը կպարտվի․ Բայդեն


Արգելելով ռուսական օղին ու խավիարը՝ Բայդենը գործից անցել է խոսքի։
Նա ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և G7 երկրները նոր պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։
«Ամերիկան ​​միասնական է: Աշխարհը միասնական է: Մենք միասին՝ Ուկրաինայի ժողովրդի հետ ենք: Մենք թույլ չենք տա, որ կայսերական հավակնություններ ունեցող ավտոկրատներն իրենց կամքը թելադրեն ամբողջ աշխարհին»,- ասել է Բայդենը:
«Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան զենք ունենա ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար: Մենք գումար, սնունդ և օգնություն կուղարկենք ուկրաինացիներին: Եվ մենք կընդունենք ուկրաինացի փախստականներին»:
«Մենք չենք պատերազմի Ռուսաստանի հետ Ուկրաինայում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ առճակատումը երրորդ համաշխարհային պատերազմն է, և մենք պարտավոր ենք կանխել այն: Բայց մենք արդեն գիտենք, որ Պուտինի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք հաղթանակով չի ավարտվի», - ասել է Բայդենը, զգուշացնելով, որ ՆԱՏՕ-ի երկրի վրա ռուսական հարձակումը բոլորովին այլ հարց է։
«Մենք կպաշտպանենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը ՆԱՏՕ-ի միասնական և անքակտելի ողջ հզորությամբ»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը