copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 00:24 10-03-2022

Հայաստանի թիմը ԵԱ Մ23-ում երեք բրոնզե մեդալ նվաճեց

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը պայքարն ավարտեց երեք բրոնզե մեդալով:

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալակիրներ դարձան Տիգրան Մինասյանը (60կգ), Սահակ Հովհաննիսյանը (67կգ) եւ Շանթ Խաչատրյանը (72 կգ):

60 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Տիգրան Մինասյանը մրցեց Հունգարիան ներկայացնող Կրիստիան Կեչկեմետիի եւ հաղթեց 7:6 հաշվով:

67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:6 հաշվով առավելության հասավ իտալացի Իգնացիո Սանֆիլիպոյի նկատմամբ:

Հայաստանի երրորդ բրոնզե մեդալը նվաճած Շանթ Խաչատրյանը 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում տուշեով գեղեցիկ հաղթանակ տարավ հունգարացի Աթիլա Թամաշ Թոեշմագիի նկատմամբ (8:2):

23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները մեդալներ չնվաճեցին:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 9 ըմբիշով.

55 կգ` Ազատ Սեդրակյան

60 կգ` Տիգրան Մինասյան

63 կգ` Վլադիմիր Հարոյան

67 կգ` Սահակ Հովհաննիսյան

72 կգ` Շանթ Խաչատրյան

77 կգ` Աշոտ Կիրակոսյան

82 կգ` Գագիկ Հակոբյան

87 կգ` Գևորգ Թադևոսյան

97 կգ` Հայկ Խլոյան

Մինչեւ 23 տարեկաններ Եվրոպայի առաջնությունում մարտի 11-ից պայքարը կսկսեն ազատ ոճայինները: Հայաստանի հավաքականից կմասնակցեն․ 57 կգ՝ Էդիկ Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից