copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:48 09-03-2022

Ռուսաստանում առևտրի ցանցերը նախազգուշացրել են մանկական կերի դեֆիցիտի մասին

Ռուսաստանում մանկական կերի խոշոր արտադրողների մոտ սպառվում է արտադրության համար հումքը: Պաշարը լավագույն դեպքում կբավարարի մեկուկես ամիս: Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Առևտրի ցանցերը պատրաստվում են սահմանափակել վաճառքը մեկ անձի համար, գրում է թերթը։

Nestle-ն ռիթեյլերներին տեղեկացրել է, որ մնացել է մեկուկես շաբաթվա հումքի պաշար կաթի փոշու խառնուրդների արտադրության համար, պնդում է պարբերականը։ Պատճառը Եվրոպայից հումքի մատակարարման շղթայի խզումն է։ Արտադրողները բախվում են ոչ միայն հումքի մատակարարման դժվարությունների հետ, այլ նաև մատակարարների պահանջների՝ պատվերի ամբողջական կանխավճարի վերաբերյալ: Համանման խնդիրներ առաջանում են այլ արտադրություններում Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկից հետո։

Խնդիրը ոչ միայն փոշի կաթով մանկական կերն է, այլ նաև մրգային խյուսերն ու ներկրվող հումքի մեծ մասնաբաժնով խառնուրդները։ Իրավիճակը խորանում է քաղաքացիների կողմից մանկական կերի զանգվածային գնումների պատճառով. նրանք մտավախություն ունեն, որ գները կտրուկ կաճեն՝ պահանջարկը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 2,5 անգամ։

Առևտրի ցանցերը ավելացնում են պատվերները, սակայն արտադրողները չեն կարողանում հաղթահարել պահանջարկը և սկսում են դադարեցնել առաքումները: Ռիթեյլերներից մեկը չի բացառել, որ իրավիճակը կարող են շտկել՝ սահմանափակելով խանութներում մանկական կերի վաճառքը մեկ անձի համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ