copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:29 06-03-2022

Ուկրաինայում հեռակա կարգով ձերբակալել են հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակիին

Ուկրաինայում հեռակա ձերբակալվել է ռուս հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին, որը կասկածվում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
«Եվ ես պետք է դիմեմ ձեզ, Թինաթին Գիվիևնա Կանդելակի, ինչպես միշտ, զուսպ, առանց զգացմունքների, որոնց իրավունքը ես չունեմ, բացառապես ձեր գործերի մասին տեղեկացնելու նպատակով։ Քրեական գործերի, նկատի ունեմ... Դատախազները, վերլուծելով ձեզ պատկանող Telegram ալիքի բովանդակությունը, չափազանց զարմացած են․ դուք Կրեմլի ռազմական մեքենայի գաղափարների և կարգախոսների առանցքային տարածողներից եք։ Դուք, Թինա Գիվիևնա, դուք: Մի՞թե սա կարող է ճիշտ լինել: Պարզվում է՝ կարող է և մաքուր ճշմարտություն լինել»,- ասել է Վենեդիկտովան։
Նրա խոսքով, փաստաթղթեր են նախապատրաստվում Կանդելակիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում