copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 09:19 14-05-2025

ԱՄՆ օրենսդիրները առաջարկում են հեռակա կարգով արգելափակել տեսաքարտերը Չինաստանում. IT Daily

Ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են ուժեղացնել տեխնոլոգիական պատժամիջոցները՝ պահանջելով, որ տեսաքարտերը հեռակա կարգով արգելափակվեն այն երկրներում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։ Նախաձեռնության հիմնական թիրախը Չինաստանն է, որտեղ արդեն արգելված է AMD, Intel և Nvidia ընկերությունների որոշ չիպերի արտահանումը։

Պատգամավորների կարծիքով` տեսաքարտերի հեռակա արգելափակման համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն արդեն գոյություն ունեն և կարող են կիրառվել անմիջապես։ Նրանք նշում են, որ այս քայլը կկանխի առաջադեմ համակարգիչների և արհեստական բանականության համակարգերի զարգացումը Չինաստանում՝ չեզոքացնելով ԱՄՆ տեխնոլոգիական առավելության նվազման վտանգը։

Առաջարկը դեռ քննարկման փուլում է, սակայն այն արդեն հետաքրքրություն և մտահոգություն է առաջացրել ինչպես տեխնոլոգիական ոլորտում, այնպես էլ միջազգային քաղաքական դաշտում։