Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:46 04-03-2022

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 4-ին նիստ է հրավիրել

ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 4-ին նիստ է հրավիրել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, օրակարգում ընդգրկված էր «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցը։

«Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Ա․ Հակոբյանը։

Փաթեթով առաջարկվում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում հիմնել ռազմական ամբիոններ։ Վերջիններիս գործունեությունը միտված կլինի ուսանողակենտրոն միջավայրի, ռազմական կրթության մրցունակության ապահովմանը, ինչպես նաև ռազմական պատրաստության ծրագրերով պահեստազորի սպաների պատրաստմանն ու երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամասնագիտական կողմնորոշման իրագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նախագծերի վերաբերյալ պատգամավորների հարցադրումներին նախարարը տվել է պարզաբանումներ։

Նշվում է, որ օրինափաթեթը միաձայն դրական եզրակացությամբ ներկայացվելու է առաջիկա ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել