Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:48 04-03-2022

Գեղարքունիքի մարզի ութ դպրոցներում կներդրվեն գյուղատնտեսական նշանակության ծրագրեր

Գեղարքունիքի մարզի հանրակրթական ութ դպրոցներում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում կներդրվեն գյուղատնտեսական նշանակության ծրագրեր։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, սույն հարցը քննարկվել է Գեղարքունիքի մարզպետարանում, Գեղարքունիքի մարզպետ կարեն Սարգսյանի եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանի, նույն ծրագրի մարզային համակարգող Կարեն Հակոբյանի, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում:

Հանդիպման ընթացքում «Դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Մարիա Մուրադյանը եւ նույն ծրագրի գյուղատնտեսական ծրագրերի թիմի անդամ Էդգար Սարգսյանը խոսել են ծրագրի ընդլայնմանը վերաբերող նոր գաղափարի մասին, որի արդյունքում նախատեսվում է մարզի դպրոցամերձ հողամաս ունեցող 8 դպրոցներում ներդնել գյուղատնտեսական նշանակության ծրագրեր, որոնք, ըստ հողատարածքների ծավալի եւ առկա համարժեք ենթակառուցվածքների, միտված կլինեն ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ եւ հատապտղային այգիների հիմնմանը:

Ըստ բանախոսների՝ ծրագրի իրականացման արդյունքում ստացված բերքը կամ դրա իրացումից ստացված հասույթը հնարավոր կլինի ուղղել նաև «Դպրոցական սնունդ» ծրագրում ներառված սննդի ցանկի ընդլայնմանը, ինչպես նաեւ դպրոցականներին գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործընթացին դեռեւս տարրական դասարաններից ծանոթացնելուն:

ՄԱԿ-ի ՊՀԾ ներկայացուցիչները նշել են նաեւ, որ ծրագրի մեկնարկը մարզում կտրվի 2022 թվականի մայիսի 1-ից, իսկ մինչ այդ անհրաժեշտ կլինի իրականացնել դպրոցների հայտերի հավաքագրում՝ ծրագրում ներառվող դպրոցների ցանկը վերջնական տեսքի բերելու նպատակով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել