copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:55 03-03-2022

Ավստրալիայում կստեղծեն հոսանք ու վառելիք չպահանջող «գրավիտացիոն» գնացք

Ավստրալական Fortescue Metals Group ընկերությունը ներկայացրել է երկաթի հանքաքարի տեղափոխման համար ակումուլյատորային մարտկոցներով, ածխածնի զրոյական արտանետմամբ գնացք, որը ստացել է Infinity Train անվանումը: Սա կդառնա աշխարհում առաջին գնացքը, որը մարտկոցները լիցքավորելու համար կօգտագործի լեռների լանջերով իջնելիս առաջացող գրավիտացիոն էներգիան, որը կազատի հետդարձի ճանապարհին լրացուցիչ էներգիա ստանալու անհրաժեշտությունից, քանի որ հանքաքարը հիմնականում իջեցնում են ներքև։ Այս մասին հաղորդում է Fortescue-ի կողմից ձեռք բերված Williams Advanced Engineering ստարտափի կայքը։

Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ «հավերժ» ​​գնացքների ինքնաաջակցող համակարգը կբարելավի իրենց ընկերության աշխատանքի արդյունավետությունը, կնվազեցնի տեխնիկական սպասարկման ծախսերը, իսկ դիզելային վառելիքից հրաժարվելը կվերացնի դրա հետ կապված CO2-ի արտանետումները երկաթի հանքաքարի տեղափոխման ժամանակ:

«Infinity Train-ը կարող է դառնալ ամենաարդյունավետ ակումուլյատորային էլեկտրաքարշն աշխարհում»,- ասել է Fortescue-ի գործադիր տնօրեն Էլիզաբեթ Գեյնսը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել