Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:58 27-08-2021

Ուկրաինայում կստեղծեն կիբերզորքեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է երկրի կիբերանվտանգության ռազմավարության շրջանակներում ստեղծել կիբերզորքեր: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի գրասենյակի կայքում:

«Նպատակին հասնելու համար Ուկրաինան կձևավորի կիբերպաշտպանության գործուն համակարգ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության համակարգում կիբերզորքեր ձևավորելու և նրանց համապատասխան ֆինանսական, կադրային և տեխնիկական ռեսուրսներով ապահովելու ճանապարհով՝ զսպելու համար կիբերտարածքում զինված ագրեսիան և ագրեսորին դիմադրություն ցույց տալու համար»,- ասվում է փաստաթղթում:

Բացի դրանից, ծրագրվում է տարեկան առնվազն երկու անգամ համատեղ վարժանքներ անցկացնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումների հետ, ինչպես նաև նյութապես խթանել կիբերանվտանգության ոլորտի մասնագետներին, ովքեր գտնվում են զինվորական, պետական ծառայության մեջ, այդ թվում՝ հատուկ բնույթի պետական, իրավապահ մարմինների ծառայության մեջ, կամ աշխատում են պետական ​​սեկտորում աշխատանքային պայմանագրով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել