Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:01 03-03-2022

ՌԴ-ն լրացուցիչ ուժեր չի ներքաշի Ուկրաինայում իրականացվող գործողության համար. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել է, որ Պենտագոնը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանն իր տարածքում լրացուցիչ ուժեր է պատրաստում Ուկրաինայում իրականացվող ռազմական գործողությանը ներգրավելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք որևէ նշան չենք տեսնում, որ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինը որևէ այլ տեղից լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն է զգում»,- ասել է Քիրբին։

Նա նշել է, որ Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանն «իր ռազմական ներուժի ամրապնդումը սկսել է 2021թ.-ից»: Պենտագոնի գնահատականներով, այդ «զինուժի ճնշող մեծամասնությունն այժմ գտնվում է Ուկրաինայում»։