copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 10:13 02-03-2022

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը Ուկրաինայի ղեկավարությանը մեղադրել է երկակի ստանդարտների մեջ

Ուկրաինայի ղեկավարությունը հավատարիմ է երկակի ստանդարտների, երբ Վրաստանին մեղադրում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին չմիանալու, կամավորների ժամանումը կանխելու մեջ, և հետ է կանչում իր դեսպանին Թբիլիսիից։ Այդ մասին չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է երկրի իշխող՝ «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Եթե ​​դեսպանին հետ կանչելու պատճառը եղել է պատժամիջոցներին չմիանալը, ապա հիշեցնենք, որ մի շարք երկրներ ևս պատժամիջոցներ չեն կիրառել, այդ թվում՝ Մոլդովան, Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և այլն։ Սակայն ուկրաինական իշխանություններն այս երկրներից ոչ մեկի դեսպաններին հետ չեն կանչել։ Եթե ​​դեսպանին հետ կանչելու պատճառը Վրաստանի կառավարության կողմից Ուկրաինայում կամավորների մասնակցության խոչընդոտումն էր, ապա հիշեցնենք, որ մի շարք երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Լեհաստանը, նույնպես նման որոշում են կայացրել։ Սակայն այս որոշումները չեն դարձել նշված երկրներից դեսպանների հետկանչման պատճառ։ Իսկ ամենաանտրամաբանականն այն է, որ ուկրաինական իշխանություններն առ այսօր հետ չեն կանչել դեսպանին Բելառուսից, որի տարածքը Ռուսաստանն օգտագործում է ռազմական միջամտության համար։ Սա վկայում է երկակի ստանդարտների մասին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր