copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:06 02-03-2022

Խերսոնի քաղաքապետը «կանաչ միջանցք» է պահանջում՝ սպանվածներին ու վիրավորներին դուրս բերելու համար

Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը հայտարարել է քաղաքում հնարավոր հումանիտար աղետի մասին։ Նա «կանաչ միջանցք» է պահանջում՝ ռուսական զորքերի գնդակոծության ժամանակ սպանվածներին ու վիրավորներին դուրս բերելու համար։

«Հրավիրում ենք բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունը՝ խերսոնյան, մարզային, համաուկրաինական, համաշխարհային: Բոլոր լրագրողները, ովքեր ճանաչում են ինձ, ովքեր սիրում են Խերսոնը, ցավում են նրա ճակատագրի համար, խնդրում եմ՝ օգտվեք ձեր չորրորդ իշխանության ուժից և օգնեք մեզ ստանալու «կանաչ միջանցք»՝ վիրավորներին ու սպանվածներին դուրս բերելու, քաղաք դեղորայք ու սննդամթերք տեղափոխելու համար։ Առանց այս ամենի քաղաքը կկործանվի»,- բարձրաձայնել է քաղաքապետը։

Նրա խոսքով, ինքը հույսը դնում է լրագրողների բարեկամական մասնակցության ու նրանց կապերի վրա՝ ոչ միայն ուկրաինացի, այլև համաշխարհային քաղաքական գործիչների հետ։

«Օգնեք Խերսոնին իր բնակիչներին մոտալուտ հումանիտար աղետից փրկելու հնարավորություն ստանալ»,- կոչ է արել Կոլիխաևը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ