copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:24 02-03-2022

Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի

Թուրքիան չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի երկխոսության ուղի մնա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով մեր երկրի առաջնահերթությունները: Պետք է լինի կողմ, որը կկարողանա բանակցել Ռուսաստանի հետ: Ո՞վ կխոսի Ռուսաստանի հետ, եթե բոլորը կամուրջներն այրեն: Մենք չենք նախատեսում պատժամիջոցներ կիրառել, որպեսզի այդ ուղին բաց մնա»,- ընդգծել է նա՝ CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Քալինը նաև հավելել է, որ Անկարան «մտադիր չէ միջոցներ ձեռնարկել, որոնք վնաս կհասցնեն» երկրին: «Մենք (Ռուսաստանի հետ) սերտ առևտրային հարաբերություններ ունենք այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են զբոսաշրջությունը, բնական գազի մատակարարումը, գյուղատնտեսությունը»,- բացատրել է նա:

Բացի այդ, ըստ Էրդողանի ներկայացուցչի, «Մոնտրյոյի կոնվենցիան որոշիչ դեր խաղաց Սև ծովում խաղաղության և կայունության պահպանման գործում»։ «Մենք Մոնտրյոյի կոնվենցիան մեկնաբանում ենք այնպես, որ լարվածությունը չսրվի: Մենք նաև կողմերին այս թեմայի շուրջ խորհրդատվություն ենք տալիս, մենք դա հասցրել ենք բոլորին: Մինչ այս պահը որևէ հարցում չի եղել (Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով նավերի անցման վերաբերյալ)»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ