copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:13 01-03-2022

Կառավարությունն այնպիսի պահվածք է դրսևորում, կարծես ոչինչ չի փոխվել. ողջ ճշմարտությունը տնտեսական աճի մասին

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 2022 թ․ հունվար ամսվա նախնական տվյալները։ Համաձայն հրապարակման՝ այս տարվա հունվարին 2021 թ․ հունվարի նկատմամբ արձանագրվել է 115․4%-անոց աճ։ Ինչն էլ առիթ է տվել Կառավարության անդամներին՝ խոսելու տնտեսության զարթոնքի, վերելքի, էական առաջընթացի մասին։ Նախարար Քերոբյանն էլ իր էջի պատը «զարդարել է» հունվարին արձանագրված ցուցանիշներով։

Նշյալ տվյալներին Oragir.news-ը անդրադարձել է։ Ներկայացվել են 2021 և 2022 թթ․ հունվար ամիսների համեմատական ցուցանիշները։ Բայց տնտեսության զարգացման ընթացքի տեմպերը պատկերացնելու, զարգացման ընթացքը հասկանալու համար թերևս չէր խանգարի համեմատել նաև հունվարի ցուցանիշները մեկ ամիս առաջվա՝ դեկտեմբերի համապատասխան ցուցանիշների հետ։ Այստեղ արդեն բոլորովին այլ պատկեր ունենք։ Եթե 2021թ․ հունվարի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ամբողջ 16․6%-ով, ապա դեկտեմբերի համեմատությամբ բառիս բուն իմաստով գահավիժում է տեղի ունեցել, արձանագրվել է 37․8%-անոց անկում։ Շինարարության ոլորտում դեկտեմբերի նկատմամբ ունենք 85-86%-անոց անկում, և սա այն դեպքը չէ, որ մտածենք ձմեռ է, աշխատանքները դադարեցվել են։ Դեկտեմբերն էլ ձմռան ամիս է։ Առևտրի շրջանառությունը նվազել է 42%-ով։ Ամենաքիչ անկումը գրանցվել է ծառայությունների ոլորտում՝ ընդամենը 6%։ Արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է գրեթե 30%-ով։ Ընդ որում արտահանումը 8%-ով, իսկ ներմուծումը՝ 34%-ով։ Բնականաբար աճ էլ է արձանագրվել․ սպառողական գներն են աճել, արդյունաբերական ապրանքների գները։ Իրականում միակ դրական ցուցանիշը, որ արձանագրվել է այդ ընթացքում, էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որ աճել ավելի քան 7%-ով։

Փետրվարի տվյալների հաշվով նույնպես կտրուկ փոփոխությունների սպասել պետք չէ, բայց ցավով պետք է արձանագրենք, որ արդեն մարտից սկսած ոչ մի լավ բան չի սպասվում ՀՀ-ի տնտեսության զարգացման առումով։ Մի կողմից Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պատերազմը լուրջ սրբագրումներ է մտցնելու Հայաստանի տնտեսության զարգացման բովանդակության և ընթացքի մեջ, մյուս կողմից՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի թանկացումներն են էապես ազդելու մեր տնտեսության վրա, քանի որ ցանկացած արտադրության կազմակերպումը, առանց նշյալ բաղադրիչների, անհնարին է։ Եվ ամիսներ անց ասել, թե պատերազմը կամ թանկացումները օբյեկտիվ, մեզանով չպայմանավորված գործոններ էին, մեղծ ասած մանիպուլյացիա կլինի, որովհետև ինքը՝ Ռուսաստանը, գտնվելով պատերազմական գործողությունների մեջ, ամենատարբեր սցենարներն ու ծրագրերն է մշակում պատերազմի հետևանքները տնտեսության վրա հնարավորինս նվազագույնի հասցնելու առումով։ Մեզանում, դեռ ամիսներ առաջ պետք է սկսված լիներ արտակարգ իրավիճակներում տնտեսության զարգացման ծրագրերի մշակումը, մինչդեռ մինչ օրս Կառավարությունն այնպիսի պահվածք է դրսևորում, կարծես աշխարհում ու նաև մեզանում ոչինչ չի փոխվել։ Սրա հետևանքները վիճակագրությամբ կարտահայտվեն արդեն սկսած ապրիլ-մայիս ամիսների տնտեսությանը վերաբերող ցուցանիշներում։ Իսկ կյանքում դրանք արդեն իսկ զգացվում են։

Վարդան Մսրյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի

Ձեզ գուցե հետաքրքրի