Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:26 01-03-2022

Ամեն օր քաղաքացին մաքրում է փողոցը, քաղաքապետարանն իր օգտին է գրանցում․ տեսանյութ

Հակոբ Միկոյանը ամեն օր իր նախաձեռնությամբ զբաղվում է քաղաքը աղբից մաքրելով: Երբեմն նրան միանում են ընկերները, անկախ օրվա տրամադրությունից ու հանգամանքներից, նա անում է իր գործը.
«20 տարի անընդմեջ պետք է աղբ հավաքեմ՝ «օրը մեկ պարկ աղբ սկզբունքով» »,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Միկոյանը։

Նրա խոսքով, Հայաստանն իսկապես սիրելու երկիր է և այդ սերը պետք է արտահայտել ոչ թե խոսքով , այլ գործով : Նրան են միացել տարբեր մարզերից երիտասարդներ, ովքեր, ոգևորվելով Հակոբից, մաքրում են իրենց համայնքների աղբը, ինչպես նաև փորձում են ոգևորել իրենց հասակակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Քաղաքապետարանը,ըստ Միկոյանի, տեղյակ է նրանց գործունեության մասին , քանի որ Հակոբը ակտիվ է նաև սոցիալական ցանցերում , իսկ քաղաքապետարանի ավագանու անդամները նրա ընկերների ցանկում են, սակայն ոչնչով չեն օգնում , հակառակը՝ տղաների արած աշխատանքը քաղաքապետարանը վերագրում է իրեն :
«Ավագանու նիստում կոմունալ բաժնի աշխատողը զեկուցեց քաղաքապետին , որ Ծիծեռնակաբերդի տարածքից աղբ են հավաքել, բայց իրականում այդ աղբը մենք էինք հավաքել»:

Հակոբին միացած երիտասարդներից մեկը Սյունիքի մարզի Սվարանց գյուղից է, մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենից: Երկուսն էլ և՛ իրենց համայնքներում են զբաղվում աղբամաքրությամբ, և՛ Երևանում ու Հայաստանի այլ հատվածներում : Իրենց գործով օգնում են նաև բանակին . համագործակցում են աղբի տեսակավորմամբ և վերավաճառքով զբաղվող ՀԿ-ի հետ.
«Հիմա մեքենայիս բեռնախցիկում ունեմ երեք պարկ ճզմված ալյումինե իրեր, որպեսզի տանեմ և այդ ՀԿ-ին հանձնեմ , որպեսզի բանակին օգուտ տանք»:
Հակոբը նաև նշում է , որ այս տարի՝ մայիսի 8-ին , Հայաստանում առաջին անգամ լինելու է Մաքրության փառատոն: Դիմելով հայաստանցիներին՝ խնդրում և հորդորում է, որ այդ օրը բոլորը մաքրեն իրենց բակը , փողոցը, շենքը , այն տեղը , որտեղ ապրում են: «Հայրենասիրությունը սկսվում է «բիչոկը» մեքենայի պատուհանից չնետելով և աղբը աղբամանում գցելով»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Անահիտ Սվարյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել