Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 21:32 28-02-2022

Volvo-ն դադարեցնում է Ռուսաստանում բեռնատարների արտադրությունը

Բեռնատար մեքենաներ արտադրող շվեդական Volvo ընկերությունը դադարեցնում է արտադրությունն ու վաճառքը Ռուսաստանում՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին։
«Այժմ մենք ավելի շատ հստակություն ունենք պատժամիջոցների և տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ: Սա նշանակում է, որ Ռուսաստանում բոլոր գործողությունները դադարեցված են»,- պարզաբանել է նա։
Նշվում է, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Volvo Group-ի վաճառքի մոտ 3%-ը։ Ընկերության գործարանը՝ տարեկան 15 հազար բեռնատար մեքենաների արտադրական հզորությամբ, գտնվում է Կալուգայում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան