copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:48 28-02-2022

ՌԴ կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է արժութային ինտերվենցիաների կասեցման մասին

Ռուսաստանի բանկը դադարեցրել է արժութային ինտերվենցիաները։ Փետրվարի 28-ին դրանք չեն կայացել։ Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։

Նաբիուլինան նշել է, որ ինտերվենցիաների կասեցումը կապված է պատժամիջոցների պատճառով ոսկու և արժութային պահուստների՝ դոլարով և եվրոյով օգտագործման սահմանափակումների հետ։ Միաժամանակ փետրվարի 24-ին և 25-ին արժութային ինտերվենցիաներ են իրականացվել։ «Հինգշաբթի օրը մեկ միլիարդ դոլարի չափով և ավելի քիչ ուրբաթ օրը», - ասել է նա:

«Կառավարությունը հայտարարել է արտահանման եկամուտների 80 տոկոսի պարտադիր վաճառքի որոշման մասին։ Այս միջոցառումը կապահովի արտարժույթի միասնական մատակարարում ներքին արտարժույթի շուկայում՝ ներկրողների և քաղաքացիների կարիքները բավարարելու համար։ Միաժամանակ մենք իրականացնում ենք մի շարք քայլեր՝ ուղղված ոչ ռեզիդենտների կողմից կապիտալի արտահանումը սահմանափակելուն»,- հայտարարել է ԿԲ ղեկավարը։ Նման սահմանափակումների թվում Նաբիուլինան նշել է ոչ ռեզիդենտների կողմից արժեթղթերի վաճառքի արգելքը։

Կենտրոնական բանկը խորհուրդ է տվել բանկերին «դիմավորել իրենց հաճախորդներին»՝ վերակառուցել վարկերը, ինչպես նաև տույժեր ու տուգանքներ չկիրառել նման վարկերի համար։

Մեկնաբանելով SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը՝ Նաբիուլինան ասել է, որ այն կարող է փոխարինվել Ռուսաստանի Բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգով, որին կարող են միանալ օտարերկրյա մասնակիցները։

Իր ելույթում Նաբիուլինան նաև ընդգծել է, որ «ռուսական տնտեսության համար պայմանները կտրուկ փոխվել են», և Ռուսաստանի ֆինանսական համակարգը կանգնած է լիովին ոչ ստանդարտ իրավիճակի առաջ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել