copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:06 28-02-2022

Արցախի ԲԴԽ-ն կոչ է անում զերծ մնալ դատավորների հեղինակությունը վտանգող հայտարարություններից

ԱՀ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 144-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կոչված լինելով երաշխավորելու դատարանների և դատավորների անկախությունը,

ելնելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը բոլորի կողմից պահպանելու անհրաժեշտությունից,

հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս սոցիալական ցանցերում և մի շարք զանգվածային լրատվության միջոցներում տեղ են գտնում Արցախի Հանրապետության դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգող և վնասող, դատավորների հանդեպ վիրավորական, հաճախ հայհոյանքների և անձնական վիրավորանքների վերածված զրպարտչական բնույթի արտահայտություններ,

կարևորելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված հիմնարար իրավունքի տարր համարվող ազատ կարծիք արտահայտելու և քննադատության հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում,

միաժամանակ ընդգծելով, որ դատարանի և դատավորի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և վիրավորական արտահայտություններով ազատ կարծիքի դրսևորումը խաթարում է իրավական պետության հիմքերը և չի նպաստում դատական իշխանության անկախության ամրապնդմանն ու գործունեության բարելավմանն ուղղված հանրային քննարկումների արդյունավետությանը,

Բարձրագույն դատական խորհուրդը 2022թ. փետրվարի 23-ին ընդունած իր որոշմամբ հերթական անգամ՝

-կոչ է անում բոլորին՝ զերծ մնալ Արցախի Հանրապետության դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգող և վնասող՝ դատարանների և դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական և զրպարտչական բնույթի արտահայտություններ անելուց և դրանք տարածելուց, հարգել Արցախի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից բխող՝ օրինականության հիմնարար սկզբունքը, Սահմանադրությամբ կամ օրենսդրությամբ չնախատեսված որևէ եղանակով (արտահայտությունների կամ գործողությունների) կասկածի տակ չդնել արդարադատության արգասիք համարվող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի օրինականությունը, իսկ դրա հետ համաձայն չլինելու դեպքում՝ օգտվել դատական ակտը բացառապես օրենքով սահմանված կարգով բողոքարկելու իրավունքից,

-պարզաբանում է, որ շահագրգիռ անձինք դատավորների կողմից առերևույթ իրավախախտում կատարելու կամ արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու, ինչպես նաև վարքագծի կանոնները

դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու մասին իրենց մտահոգությունները, բողոքները կամ հաղորդումները կարող են ներկայացնել դրանց քննարկման համար լիազորված պետական մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 9-րդ հոդվածը դատական իշխանության անկախությունը հարգելու առումով հստակ պարտականություն է սահմանել բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանց համար և ամրագրել, որ նրանք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը, հետևաբար պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից արված դատական իշխանության և դատավորների անկախությունը և հեղինակությունը վտանգող և վնասող յուրաքանչյուր հայտարարություն և կատարված գործողություն Բարձրագույն դատական խորհրդի կողմից ԱՀ դատական օրենսգրքի նշված հոդվածի ուժով կարժանանա համապատասխան արձագանքի:

Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է միջնորդություն ներկայացնել Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ 2022 թվականի փետրվարի 16-ին ժամը 16:57-ին համացանցի «ֆեյսբուք» սոցիալական հանրային հարթակում կատարված գրառմամբ դատական իշխանության անկախությունը և հեղինակությունը վտանգելու և վնասելու եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի, 3-րդ մասի 1-ին, 3-5-րդ կետերի պահանջների առերևույթ խախտման հիմքով Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին համապատասխան պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արցախի Հանրապետության Նախագահին և իրավասու մարմիններին դիմելու, ինչպես նաև նրա կողմից կատարված գրառումը հեռացնելուն պարտավորեցնելու առաջարկով»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի