copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:37 28-02-2022

Ուկրաինայի հարցով կգումարվի Թուրքիայի կառավարության հատուկ նիստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ այսօր տեղի կունենա կառավարության հատուկ նիստ, որի օրակարգում կլինեն ռուս-ուկրաինական պատերազմը, նեղուցների կարգավիճակի մասին Մոնտրյոյի կոնվենցիան և Մոսկվայի ու Կիևի միջև ճգնաժամը հարթելու Անկարայի միջնորդությունը, գրում է ermenihaber-ը։

Քննարկվելու են նախագահ Էրդողանի և պատկան մարմինների դիվանագիտական ​​շփումներն այս հարցերի շուրջ իրենց գործընկերների հետ։ Դիտարկման են առնվելու նաև Ուկրաինայում Թուրքիայի քաղաքացիների տարհանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախարարների մասնակցությամբ հիշյալ նիստում զուգահեռաբար քննարկվելու են նաև տնտեսական ու ներքաղաքական խնդիրներ։ Իսկ նիստի ավարտից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ