Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:51 27-02-2022

Աշխարհի ամենախոշոր Ան-225 «Մրիյա» տրանսպորտային ինքնաթիռը ոչնչացվել է Գոստոմելի օդանավակայանում

Աշխարհի ամենախոշոր Ան-225 «Մրիյա» տրանսպորտային ինքնաթիռը ոչնչացվել է Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմել օդանավակայանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Ուկրոբորոնպրոմ»-ին։

«Ոչնչացվել է Ուկրաինական ավիացիայի դրոշակակիր, լեգենդար Ան-225 «Մրիյան»: Դա տեղի է ունեցել Կիևի մերձակայքում գտնվող Գոստոմել քաղաքի Անտոնով օդանավակայանում»,- հայտնել են կոնցեռնից:

Գոստոմելի օդանավակայանն օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ փորձարարական ավիացիայի կողմից։

Ան-225 «Մրիյան» աշխարհի ամենամեծ տրանսպորտային ինքնաթիռն է, որը ստեղծվել է ԽՍՀՄ-ում և որի փլուզումից հետո դարձել է Ուկրաինայի սեփականությունը։ Այն շահագործում էր ուկրաինական Antonov Airlines ընկերությունը։

Օդանավի ոչնչացման մասին առաջին հաղորդագրությունները ցանցում հայտնվել են երեք օր առաջ, սակայն տեղեկությունը հերքվել է: Antonov Airlines-ը դեռ ճշգրիտ տեղեկություն չունի Ան-225-ի վերաբերյալ։ «Խնդրում ենք սպասել պաշտոնական տեղեկատվությանը»,- ասել են ընկերությունից:

Ամենից շատ դիտված