copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:23 27-02-2022

Հայտնի են դարձել Լուկաշենկոյի և Մակրոնի բանակցությունների մանրամասները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որում շոշափվել են մի շարք թեմաներ, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը, Մինսկի դիրքորոշումը և Բելառուսում միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը։

«Մոտ մեկ ժամ 20 րոպե տեւած զրույցի բոլոր հարցերը վերաբերում էին ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Կողմերը քննարկել են Բելառուսի դիրքորոշումը և ներգրավվածությունը այս հակամարտությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զրույցի զգալի հատվածը նվիրված է եղել Եվրոպայի ապագայի և այս աշխարհակարգում Բելառուսի տեղը քննարկելուն, արծարծվել է նաև Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունների թեման։

«Խաղաղ բանակցությունների հարցի քննարկման համատեքստում Ալեքսանդր Լուկաշենկոն իր դիրքորոշումն արտահայտել է «ցանկացած պահի, ցանկացած վայրում՝ Բելառուսում», - ասվում է մամուլի ծառայությունում։

Կողմերն անդրադարձել են նաև Բելառուսի տարածքում միջուկային զենքի հնարավոր տեղակայմանը։ Լուկաշենկոն նման հաղորդումներն անվանել է «կեղծ»։ Բելառուսի նախագահի խոսքով, «եթե Բելառուսի ժողովրդին խեղդամահ չանեն, ոչ միայն միջուկային զենքի, այլև սովորական զենքի մասին, խոսք լինել չի կարող»։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ օպերացիա անցկացնել Դոնբասում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։ Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը