copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:51 26-02-2022

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր հինգ երեխա է զոհվել, ևս 33-ը վիրավորվել են․ Լյուդմիլա Դենիսովա

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր հակառակորդի գնդակոծությունից մահացել է հինգ երեխա, ևս 33-ը վիրավորվել են։

Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Լյուդմիլա Դենիսովան։

«Ռուսաստանի Դաշնության ռազմական ներխուժումն Ուկրաինա սարսափելի հետևանքներ է թողնում ողջ բնակչության համար։ Ամենակարևոր կորուստը մարդկային կյանքերն են, հատկապես՝ մանկական»,- գրել է նա։

Ըստ օպերատիվ տվյալների՝ մարտական ​​գործողությունների սկզբից ի վեր հակառակորդի գնդակոծությունից զոհվել է 5 երեխա, ևս 33-ը վիրավորվել են։

Դենիսովայի խոսքով՝ օրվա ընթացքում Կիև-Կովել-Յագոդին ավտոճանապարհի ավերված կամրջից մեքենաների փլուզման հետևանքով մոտ 8 տարեկան տղա է մահացել։

Բացի այդ, ռուսական զորքերի կողմից Ախտիրկա քաղաքի «Սոլնիշկո» մանկապարտեզի գնդակոծության արդյունքում ծանր վերքերից մահացել է 1 երեխա։

Նաև, հրազենային վնասվածքների պատճառով ծանր վիճակում Կիևի Օխմատդետի ազգային մանկական մասնագիտացված հիվանդանոց է տեղափոխվել յոթ տարեկան տղա: Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Միաժամանակ, Դոնեցկի մարզի Սարտանա քաղաքում ավիահարվածի ժամանակ երեխա է զոհվել։

Օմբուդսմենը հավելել է, որ Սումիի շրջանում թշնամու ինքնաթիռները ցրում են մանկական խաղալիքներ, բջջային հեռախոսներ և թանկարժեք իրեր, որոնք լցված են պայթուցիկներով:

«Ես խնդրում եմ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ), Կարմիր խաչի ընկերությանը մարդասիրական և բժշկական օգնություն ցուցաբերել Ուկրաինայում պատերազմական իրավիճակում տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին: Ոչ մի երեխա չպետք է պատերազմի զոհ լինի»,- ընդգծել է Դենիսովան:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել