Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:53 26-02-2022

Թուրքիան արգելք չի դրել Սև ծովի նեղուցներով ռուսական նավերի անցման վրա. Cumhuriyet

Թուրքիան արգելք չի դրել ռուսական ռազմանավերի անցման վրա Բոսֆորի և Դարդանելի սևծովյան նեղուցներով։ Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով թուրքական կառավարությունում իր աղբյուրին։

Գործակալությունը նշում է, որ ներկայումս չունի Թուրքիայի նախագահի գրասենյակի կամ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանություն այս առնչությամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին իր Twitter-ում գրառում էր հրապարակել՝ Թուրքիայում Սեւ ծովի նեղուցներով ռուսական նավերի անցման արգելքի մասին տեղեկություններով։

«Շնորհակալ եմ իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին՝ իրենց ամուր աջակցության համար։ Ռուսական ռազմանավերի դեպի Սև ծով անցնելու արգելքը և Ուկրաինային ռազմական ու հումանիտար զգալի աջակցությունն այսօր չափազանց կարևոր են։ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա»,- գրել է նա։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ թուրքական իշխանություններից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել ռուսական ռազմանավերի համար նեղուցների փակման մասին։

Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է ռազմական հատուկ օպերացիա անցկացնել Դոնբասում՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքին։ Ուկրաինան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Գործողության անցկացման որոշումը պատճառ է դարձել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, թե Անկարան ինչ դեպքերում կարող է փակել Բոսֆորի և Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի անցման համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել