copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:45 26-02-2022

Ղրղզստանի նախագահը աջակցել է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին

Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Մտքերի փոխանակության ընթացքում Ղրղզստանի Հանրապետության նախագահը աջակցել է Ռուսաստանի գործողություններին՝ ուղղված Դոնբասի բնակիչների պաշտպանությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Սադիր Ժապարովը Վլադիմիր Պուտինի հետ զրույցում մատնանշել է Կիևի պաշտոնական իշխանությունների պատասխանատվությունը մինսկյան պայմանավորվածությունների տապալման համար։

Երկու պետությունների առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և ընդգծել են պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև ռուս-ղրղզական հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցությունը։ Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Սադիր Ժապարովին «համերաշխության սկզբունքային դիրքորոշման համար», ասվում է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը