Ուղիղ եթեր
Խոսք 4 տարի առաջ - 14:53 26-02-2022

Տները վերանորոգել էինք, ամեն հարմարություն ստեղծել , բայց ամեն ինչ մնաց թուրքերին, մի շորով փախանք

Oragir.news-ը այցելել է 44-օրյա պատերազմից հետո Հայաստան տեղափոխված և Երևանում ժամանակավոր բնակություն հաստատած Էլլա Ասատրյանի ընտանիքին։ Հինգ հոգուց բաղկացած ընտանիքը այս պահին ապրում է 2-սենյականոց բնակարանում։ Տան միակ աշխատողը կրտսեր որդին է, որի ուսերին է ծանրացել տան ամբողջ հոգսը։ Տիկին Էլլան մեզ հետ զրույցում ասաց, որ Հադրութում 2 տուն է ունեցել, երկուսն էլ՝ բարեկարգված վիճակում, և Հադրութից դուրս գալիս մտքով անգամ չէր անցել, որ այլևս չի վերադառնալու Հադրութ։ Տիկին Էլլայի 4 տղաները ծնվել և մեծացել են Հադրութում։

«Մեծ տղաս՝ Երեմը, երբ 93թ.-ին դպրոցն ավարտեց, բանակ կանչեցին, տարան, 94թ.-ի հունվարի 5-ին Հորադիզում վիրավորվեց: Նրա աչքերը չեն տեսնում. մի աչքը առհասարակ չկա, մյուս աչքն էլ կա, բայց չի տեսնում։ Ասկոլկաներ է մտել աչքը։ Այդ օտար մարմինները այնպես են մտել աչքը, որ հնարավոր չեղավ տեսողությունը վերականգնել: 94թ.-ից մինչև հիմա տղաս չի տեսնում»,- ասաց տիկին Էլլան։
Տիկինը պատմեց, որ ամեն բան ունեին նորմալ, խաղաղ ապրելու համար. «Ամեն բան մենք ստեղծել էինք։ Այստեղից ապրանք էինք տանում, այնտեղ վաճառում։ Այնտեղ խաղողի այգիներ ունեինք, օղի էինք թորում։ Ոչ մի բանի կարիք չէինք զգում։ Մենք մեր ընտանիքով ամեն բան անում էինք՝ խոզեր, հավեր, բադեր էինք պահում, ոչ մեկից ոչինչ չէինք խնդրում»։

Նրա խոսքով, պատերազմը սկսելու օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա իր տնային գործերն էր անում բնականոն ընթացքով. «Ասեցինք՝ երևի ապրիլի նման՝ մի 4 օր կտևի, բայց երկար տևեց։ Թուրքերը արդեն Հադրութում էին։ Երբ մենք Հադրութից դուրս եկանք, թուրքերն արդեն այնտեղ էին, կրակում էին մեր մեքենայի հետևից»։



Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել