copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 00:08 26-02-2022

Ռուսաստանի նպատակները չեն սահմանափակվում Ուկրաինայով. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանի նպատակները չեն սահմանափակվում Ուկրաինայով։ Ըստ Սթոլթենբերգի՝ Ռուսաստանի Դաշնությունը ձգտում է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերմանը Արևելյան Եվրոպայից, իսկ ռազմական գործողությունը Ուկրաինայում չի ամրապնդի ռազմավարական անվտանգությունը։

Իր հերթին, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն կշարունակեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը, նույնիսկ եթե իրենց կորուստներ բերեն։ Բացի այդ, աջակցություն կտրամադրվի Ուկրաինային, Վրաստանին, Մոլդովային, Բոսնիա և Հերցեգովինային՝ «ժողովրդավարական բարեփոխումները» խթանելու համար։

Սթոլթենբերգն ասել է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերը, կշարունակվի։ Բացի այդ, Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն տեղակայել է հազարավոր զինվորականներ, ավելի քան հարյուր ինքնաթիռներ՝ բարձր պատրաստության վիճակում և ավելի քան հարյուր քսան նավ արևելյան սահմաններին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ