Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:12 25-02-2022

Դատավորների ընդհանուր ժողովը հնարավոր է տապալվի․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր կայանալիք դատավորների ընդհանուր ժողովը, ամենայն հավանականությամբ, կտապալվի: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները մարզային դատարանների նախագահների միջոցով կանխել են որոշ դատավորների ներկայությունը այսօրվա կայանալիք դատավորների ժողովին, ուստի, երեկվա տվյալներով, դատավորներից մոտ 60-նն է ներքին կարգով ասել, որ հետ չեն կանգնի իրենց ստորագրությունից: Ստացվում է՝ եթե դատավորների ժողովին 60 դատավորր ներկա գտնվեց, ապա ժողովը չի կայանա:

Հիշեցնենք, որ դատական համակարգի շուրջ իրականացվող ճնշումների եւ դատավորների նկատմամբ արվող հետապնդումների առիթով 93 դատավոր ստորագրահավաք էր իրականացրել եւ դիմելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանին՝ միջնորդել էր նրան հրատապ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել: Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Եվ, ահա, այսօր դատավորների ժողով է լինելու, որին 93 ստորագրահավաք իրականացրած դատավորներից շատերը հետ են կանգնել, եւ ընդամենը մոտ 60 դատավոր է ասել, որ կգան ժողովին»:

Մանրամասները՝ «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին