Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:57 24-02-2022

ՀՀ-ԵՄ համագործակցությունը արտաքին քաղաքական կարևոր ուղղություններից մեկն է. Հակոբ Արշակյան

ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի երկրորդ նիստում ԱԺ նախագահի տեղակալ, այժմ ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը իր ելույթում ասաց, որ համաժողովի ընթացքում քննարկելու են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցեր։
Արշակյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումը ՀՀ-ի համար եղել և շարունակլում է մնալ ՀՀ արտաքին քաղաքական տիրույթի կարևոր ուղղություններից մեկը։

«Խորհրդարանական տարբեր ձևաչափերում տարածաշրջանային խնդիրներ քննարկելու և դրանց լուծումներին աջակցելու համար պատրաստ ենք երկխոսություն ծավալել մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը։
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ նա նշեց, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ ԵՄ հետ արդեն իսկ գոյություն ունեցող սերտ գործընկերության խորացմանն ուղղված ընդհանուր օրակարգի հաստատմանը, որը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու զարգացմանը։

Արշակյանն իր խոսքում անդրադարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, որը, ըստ նրա, նոր հեռանկարներ է բացել ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության նոր ծրագրեր իրականացնելու համար։
Համաժողովի ընթացքում քննարկվեց ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, որն ուղղված է լինելու մի շարք նախաձեռնությունների իրականացմանը։

«Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի անօրինական գործողություններին անհապաղ և հասցեական արձագանք, այդ թվում՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելուն և սահմաններում Ադրբեջանի կողմից հրահրվող հետագա սրացումներին»,- ասաց Արշակյանը։

Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց ԵԽ այն անդամներին, որոնք 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեցին: Խոսվեց նաև ԵԽ կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձևի մասին, որով ԵԽ-ն պահանջում է ազատ արձակել հակամարտության ընթացքում և դրանից հետո հայ գերիներին, ռազմական և քաղաքացիական անձանց։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել