Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:32 24-02-2022

ՔՊ-ում նոր վարչություն կընտրեն․ ով կլինի նախագահը․ Հրապարակ

Իշխող ՔՊ-ում սկսել են պատրաստվել կուսակցության 6-րդ համաժողովին, որի ընթացքում նոր վարչություն է ընտրվելու։ Այս մասին փետրվարի 24-ի համարում գրել է «Հրապարակ» օարթերթը․
Չնայած գործող վարչության ժամկետը լրանում է հունիսին՝ 2019-ի հունիսին է ընտրվել, սակայն իշխող թիմում արդեն աժիոտաժ է։ ՔՊ վարչությունում ընտրվելը կառավարության անդամ դառնալուն համազոր բան է, եթե ոչ ավելի, քանզի այստեղ են քննարկվում շատ հարցեր, օրինակ՝ Երեւանի քաղաքապետի, ՀՀ նախագահի թեկնածությունները։ Յուրաքանչյուր ՔՊ-ական երազում է վարչության անդամ լինել, իսկ ոմանք՝ վարչությունում համախոհների թիմ ունենալ, որպեսզի պրոցեսների վրա ներազդեն, ուստի պայքարը թեժ է լինելու։ «Իհարկե, բարդ է լինելու, քանի որ ՔՊ պատվիրակները, այսինքն՝ ընտրողները, գերազանցում են 1000-ը, եւ դժվար է լինելու ծանոթ-բարեկամ-յուրայինով ընտրվելը»,- ասաց ՔՊ աղբյուրը։

Վարչության անդամների ինքնառաջադրումները դեռ չեն սկսվել, նախնական տեղեկություններով՝ մայիսին է լինելու ժողովը, սակայն արդեն թեկնածուների պակաս չկա։ Այս անգամ էլ հնարավոր է առաջադրումները սահմանափակելու համար սահմանեն 50 հազար դրամ մուտքավճար, այսինքն՝ թեկնածուն պետք է վճարի 50 հազար եւ չընտրվելու դեպքում գումարը հետ չի ստանալու։ Վարչության անդամների քանակը, ըստ ամենայնի, կմնա 21։ Քվեարկությունը կկայանա ռեյտինգային սկզբունքով․ ամենից շատ ձայն հավաքած 21 հոգին կընտրվի։

Ինտրիգը վարչության նախագահի հարցն է՝ նա երկրում երկրորդ մարդն է լինելու, գուցե Փաշինյանի իրավահաջորդը։ ՔՊ-ում չեն բացառում, որ այս անգամ Փաշինյանին ընտրեն։ Վարչության կազմից դուրս կմնան Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Ուկրաինա տեղափոխված Սիփան Փաշինյանը»,- գրել է «Հրապարակը»։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան