Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:30 23-02-2022

Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր Է, եթե Կիևը ճանաչի Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը․ Էրվե Ժյուվեն

Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր Է, եթե Կիևը, Մինսկի համաձայնություններին համապատասխան, օպերատիվ կերպով ճանաչի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարությունը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն Է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության կոմիտեի անդամ Էրվե Ժյուվենը։
«Ակնհայտ Է, խաղաղ կարգավորումը հնարավոր Է արևելյան տարածաշրջանների ինքնավարությունը ճանաչելու՝ Կիևի արագ համաձայնության միջոցով»,- ասել Է նա:
Քաղաքական գործիչն ափսոսանք Է հայտնել այն կապակցությամբ, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը «կասկածանքի տակ դրեց դրա գործընթացը Մինսի համաձայնությունների շրջանակներում»,- սակայն նշել Է, որ հակամարտության գրեթե ութ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանություններն այդպես Էլ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները:
«Նրանք ռուսերենի գործածության սահմանափակումներ են սահմանել, այդ թվում կրթության համակարգում և զանգվածային լրատվամիջոցներում, - ասել Է Ժյուվենը՝ նշելով, որ այդ համաձայնությունները նաև լայն ինքնավարության տրամադրում են նախատեսում հանրապետություններին:- Վերադարձը Մինսի համաձայնությունների արձանագրությանը կպահանջի լուրջ փոփոխություններ Ուկրաինայի իշխանությունների կողմից»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ