copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 07:42 22-02-2022

Մեր արձանը կլինի աշխարհում ամենաբարձրը․ Հրապարակ

Փետրվարի 20-ին կայացել է Քրիստոսի արձանի մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Հայտարարվել է, որ ստացվել են 200-ից ավելի գաղափար եւ առաջարկ, ստեղծվել է մրցութային խորհուրդ, որի կազմում ներկայացուցիչներ կան Հայաստանից, սփյուռքից, Արցախից, խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավված է Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ կաթողիկոսարանի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ վարդապետը։ Խորհրդի կազմում են Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանը, վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Լուիզա Սարգսյանը, երգիչ Համլետ Գեւորգյանը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում հայտարարել է, որ աշխարհի 12 երկրում կան Հիսուսի արձաններ, սակայն Հայաստանը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, ունենալու է աշխարհում ամենաբարձր արձանը, եւ այն դառնալու է մեր երկրի այցեքարտը, համախմբի մեր ազգին, վերականգնի հավատքը։ Այս մասին փետրվարի 22-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ մեջբերելով Ծառուկյանի խոսքերը․

«Հայ ժողովուրդը միշտ չարչարանքներ, կորուստներ, ամեն ինչ տեսել է, եւ այն պահին, երբ միավորվել է, հասել է իր նպատակներին»,- ասել է նա։

Ըստ Թերթի՝ քանի որ առաջարկները շատ են՝ աշխարհի տարբեր երկրներից, ուստի մրցույթը կանցնի փուլային տարբերակով․ 2 շաբաթից կհայտարարվի, թե որ հայտերն են անցնում հաջորդ փուլ։ Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անվճար հաղորդագրությունների միջոցով հայտնելով իրենց կարծիքը։ Հավանության կարժանանա լավագույն առաջարկը։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ