copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:58 21-02-2022

Netflix-ի հայտնի քարտեզը կրկին շրջանառության մեջ է դրվել թուրքական մամուլում

Թուրքական մամուլում նորից շրջանառվում է ամերիկյան Netflix ընկերության բազմասերիանոց ֆիլմերից մեկում օգտագործված քարտեզը, որը մինչ այդ բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Հիշեցնենք, որ նշյալ քարտեզում «ARMENIA» բառը ներկայացված է եղել ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող արևելյան տարածքների վրա։

Տեղեկացնենք, որ «Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների կենտրոնը» (Türk DEGS) այդ քարտեզի մասին առաջինն է գրառում արել Twitter-ում։

Ուշագրավ է, որ այս թեման շրջանառության մեջ դնողը նորից ազգայնական ուղղվածությամբ «Yeniakit» թուրքական լրատվամիջոցն է: Վերջինիս պնդմամբ՝ այդ սկանդալային քարտեզի թեման սոցմեդիայի թուրքական տիրույթում դարձյալ ակտիվացել է։ Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ Netflix-ը թշնամաբար է տրամադրված Թուրքիայի նկատմամբ»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի