Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:25 21-02-2022

Վարորդները թող չբողոքեն, սահմանում կանգնած տղուց շատ փող են ստանում. Հրաչյա Սարգսյան

Քաղաքապետարանում ավագանու հերթական նստաշրջանի ընթացքում քննարկվեց «Փարքինգ Սիթի» ընկերության զեկույցը հանրային տրանսպորտային կառավարման կենտրոնի աշխատանքների ընթացքի մասին, որով ծրագրի ղեկավար Հարությունյանն ասաց, որ մրցույթը եղել է, սակայն բանակցությունների փուլը, որն այսօր տեղի չի ունեցել, քանի որ առաջարկները նախահաշվարկային գնից բարձր են եղել և գնիջեցում չի եղել, իսկ քաղաքապետն, ի պատասխան այդ հայտարարության, ասաց, որ հաջորդ շաբաթ պետք է հայտարարեն մրցույթ, քանի որ դա շատ կարևոր մրցույթ է.

«Վարորդները ծխում են, արագ են քշում, կանգառում չեն կանգնում, իսկ վերահսկողությունը չի աշխատում։ Ժամանակակից մեթոդներով վերահսկողություն է պետք, որպեսզի կարողանանք պատշաճ ծառայություններ մատուցել քաղաքացիներին։ Հիմա մամուլում շրջանառվում է, որ վարորդն ասում է, այդ հարյուր դրամները մի՛ գցեք, տվեք ինձ։ Իրենք ավել փող են աշխատում դրանով, այնինչ՝ ստանում են ամսական 270 հազար դրամ, այսինքն՝ ավելի շատ, քան սահմանում կանգնած տղեն, 120-150 հազար դրամ։

Մայրաքաղաքում վճարային տերմինալների տեղադրման իրավական կարգավորումների վերաբերյալ Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ասաց, որ քաղաքապետին նախարարությունից գրություն է ուղարկվել, որի պատասխանն օրեր առաջ է ստացվել, բայց կհետաձգվի հաջորդ շաբաթ։
ԶԼՄ-ների միջոցով հանրությանը տեղեկատվություն տրամադրող աշխատանքներ իրականացվող ընկերությունն իրազեկեց, որ մեկնարկվել են Բաբաջանյան փողոցի վրա կամուրջի վրա աշխատանքներն ամբողջ երկայնքով։ Ներկայումս այդ հատվածում իրականացվում է ճանապարհի բետոնային հարթեցում, որը նախատեսվում է իրականացնել մինչև մայիս ամսվա առաջին շաբաթը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել