Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:57 20-02-2022

Չկա մի երկիր, որի վրա ԵՄ-ն ավելի շատ գումար է ծախսել, ինչքան Ուկրաինայի․ Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը ոչ մի պետության վրա ավելի շատ գումար չի ծախսել, ինչքան Ուկրաինայի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չկա մի պետություն, որի վրա ԵՄ-ն ավելի շատ գումար է ծախսել, քան Ուկրաինայի։ 17 միլիարդ եվրոն շատ է, բայց բարեփոխումների դեռ երկար ճանապարհ կա անցնելու»,- ասել է նա՝ պատասխանելով Էստոնիայի նախկին նախագահ Կերստի Կալյուլայդի հարցին ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների հրատապ մեկնարկի հնարավորության մասին:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել էր, որ Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարց օրակարգում չկա։

Մինչ այս Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել էր, որ Կիևի կողմից Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կատարումը ճանապարհ կհարթի պետությանն ասոցացմանն ինտեգրելու հաջորդ հնարավոր քայլերի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է