copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 20-02-2022

Կանադայից զենքով լի ինքնաթիռ է ժամանել Ուկրաինա

Շաբաթ օրը՝ փետրվարի 19-ին, Կանադայից ռազմական աջակցությամբ ինքնաթիռ է ժամանել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է ՊՆ ղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը։

«Զենք՝ Ուկրաինայի զինված ուժերի համար մեր մտերիմ ընկերներից: Մենք ստացել ենք ռազմական օգնություն՝ հրացանների, օպտիկական նշանոցներով գնդացիրների, գիշերային տեսողության և հսկման սարքերի, ռազմական տեխնիկայի տեսքով: Շնորհակալություն այս կարևոր և ճիշտ ժամանակին կայացված որոշման համար: Հատուկ շնորհակալություն Կանադայի պաշտպանության նախարարության ղեկավար Անիտա Անանդին»,- նշել է Ռեզնիկովը։

Այսօր նա նաեւ հայտարարել է, որ ուկրաինական կողմը հարձակողական գործողություններ չի ծրագրում Դոնբասում, սակայն թույլ չի տա անպատիժ գնդակոծել ռազմական դիրքերն ու քաղաքացիական բնակավայրերը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերին տրվել են բոլոր անհրաժեշտ հրամանները՝ մարտիկներին և խաղաղ բնակիչներին սպառնացող վտանգի դեպքում գործելու համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ