copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:46 19-02-2022

ՆԱՏՕ-ն բարձրացնում է դաշինքի հազարավոր զինվորների պատրաստականության մակարդակը. ԶԼՄ-ներ

ՆԱՏՕ-ն որոշել է բարձրացնել իր հազարավոր զինվորների պատրաստականության մակարդակը։ Դաշինքը դա պայմանավորում է «Ռուսաստանի Դաշնության հետ ճգնաժամով»։ Խոսքն արագ արձագանքման ուժերի մասին է։ Այս մասին հաղորդում է գերմանական DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։

Լրագրողների վարկածով՝ արագ արձագանքման ուժերը պետք է ի վիճակի լինեն շարժվել դեպի հակամարտության շրջան յոթ օրվա ընթացքում: Ավելի վաղ նրանց տրվել է 30 օր ժամկետ։

Արևմուտքի երկրները վերջերս անհանգստություն են հայտնում՝ կապված Ուկրաինայի սահմանի մոտ «ագրեսիվ գործողությունների» իբր ուժեղացման հետ: Մոսկվան մեկ անգամ չէ, որ հերքել է նման մեղադրանքները՝ հայտարարելով, որ ոչ ոքի չեն սպառնում և ոչ ոքի վրա չեն պատրաստվում հարձակվել։ Բացի դրանից, Ռուսաստանը այդպիսի հայտարարությունները դիտարկում է որպես պատրվակ Դաշինքի սահմանների առաջխաղացման համար:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել