copy image url
Միտք 4 տարի առաջ - 23:37 18-02-2022

Այսօր էլ Ալենի դուդուկի տակ պարեցինք

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մատի վրա ֆռռացնում են հանրությանը, բայց առավելապես` ընդդիմությանը: Նրանք ամեն օր մի էժանագին թեմա են գցում դաշտ` մի հիմար միտք, մի նկար, ելույթ, հայտարարություն, և ամբողջ քաղաքական ու լրատվական դաշտը սկսում է դա քննարկել: Լուրջ մարդիկ, իհարկե, դրանց բանի տեղ չեն դնում, այսպես ասած` կուտը չեն ուտում, բայց ֆեյսբուքյան «քաղաքագետները» խայծը արագ կուլ են տալիս և սկսում իշխանության թելադրած օրակարգը սպառել: Ավելի պարզ` իշխանության դուդուկի տակ պարել: Եվ իշխանության մոտ դա շատ լավ է ստացվում:

Այսօր էլ ամբողջ «Ֆեյսբուքը»` իր ընդդիմադիր ու ակտիվ հատվածով, Ալեն Սիմոնյանի դուդուկի տակ էր պարում: Իրեն ժամանակավոր նախագահ զգացող Ալենը, ոգևորված իր կարգավիճակից, «Մոխրագույնի 50 երանգները» էրոտիկ ֆիլմի մոտիվներով մի նկար էր հրապարակել նախագահականից` մեջքով դեպի ժողովուրդը, կիսալույս-կիսաստվերի մեջ: Ու ամբողջ ֆեյսբուքյան հանրույթը սկսեց արագ տարածել Ալենի նկարը և ինչ-որ սրամիտ մեկնաբանություն գրել դրա տակ: Շատ արագ Ալենի նկարը սկսեց տարածվել ու ֆլեշմոբի վերածվել: Որոշները մեմեր սարքեցին այդ նկարի հիման վրա, որոշները իրենք սկսեցին իրենց «նախագահական» նկարները հրապարակել, մի մասը սկսեց ծաղրել Ալենին` նրա փոխարեն եղջերու «տեղադրելով» այդ նկարի մեջ` կարծելով, թե դրանով վնասում կամ փչացնում է Ալենին: Ու ոչ ոք չգիտակցեց, կամ գուցե վերջում սկսեցին ոմանք գիտակցել, որ իրենք ընդամենը դարձել են իշխանական հերթական քարոզչության զոհը` պարելով այս անգամ իրենց ատելի գործիչներից Ալենի պարտադրած նվագի տակ: Ու այս ֆլեշմոբի հիմնական դերակատարները հենց ընդդիմադիր թևերի տարբեր կալիբրի ներկայացուցիչներն էին` ակտիվիստներ, աջակիցներ, կուսակցականներ...
Իսկ վաղը ընդդիմությունը նորից ամբիոն կբարձրանա, կգնա եթեր ու կաղաղակի երկրի կործանման, անվտանգային խնդիրների, Սյունիքում անելանելի վիճակի ու տնտեսության անկման մասին` մինչև այն պահը, երբ մի նոր Ալեն կհայտնվի ու մի նոր թեմա կգցի դաշտ` զբաղեցնելու ժողովրդին: Ֆրիկ

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է