copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:26 18-02-2022

էդ երեխայի ծնողը ստոր արարած է, ես իմ մատներով եմ նրա աչքերը հանելու. ծնողների մամուլի ասուլիսը

Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի թիվ 124 մանկապարտեզ հաճախող պակիստանցի անչափահաս երեխայի մայրը շաբաթներ առաջ դիմել էր ոստիկանություն ու պատմել, թե իր երեխային մանկապարտեզի դայակները խմբի երեխաների միջոցով ստիպել են հող, խոտ և կղանք ուտել, պարանով կապել են ձեռքերն ու պարանոցը՝ երկաթե տաք խաղալիքներով այրել կրծքավանդակը։
Մանկապարտեզի այլ երեխաների ծնողներ՝ մտահոգ լինելով խնդրով, իրենց խոսքերով՝ մանկապարտեզի բարի համբավի համար, մամուլի ասուլիսի ընթացքում բարձրաձայնեցին այն մասին, որ դաստիարակները բնականաբար պետք է այնտեղ աշխատեն, քանի որ նրանք նման բան չեն արել, իսկ տուժած երեխայի մայրը պարզապես հոգեկան խնդիրներ ունի և խաբել է նրանց։
Անդրադառնալով երեխայի առողջական խնդիրներին, ինչի արդյունքում, երեխայի մոր խոսքերով, երեխան հետազոտվել է, ստացել բժշկի, այսպես ասած, դիագնոզը, որ ունի գլխուղեղի փակ ցնցում, ծնողներն ասացին, որ անցած տարի սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին երկու անգամ երկու շաբաթով ավագ խումբը փակվել է։ «Գլխուղեղի վնասվածքի մասին ոչինչ չենք կարող ասել, դա մեզ համար նորություն էր, մենք դրա մասին չէինք լսել։ Բայց հստակ կարող ենք ասել, որ մանկապարտեզում նման բարձր տեղեր չկան, որ ընկնեն, վնասվեն, ցնցում ստանան։ Իսկ ինչ վերաբերում է խաղալիքով կրծքավանդակն այրելուն, դա ընդհանրապես չի եղել, քանի որ երեխան չի քնել մանկապարտեզում: Համենայնդեպս, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե երեխային այրվածք հասցնեն, երեխան ինչպես կբղավի: Մեր մանկապարտեզի կողքին կա դեսպանատուն, որը որ 24 ժամ ոստիկանի կողմից է հսկվում, պատկերացնո՞ւմ եք՝ ձայն ոչ ոք չի՞ լսել, էդ ի՞նչ փակ տարածք է, որ ոչ ոք ոչինչ չի լսել»:
Ծնողների խոսքերով՝ մինչև երկուշաբթի ժամանակ են տալիս՝ տուժած երեխայի ծնողին ցուցմունքը հետ վերցնի, ապա իրենք կգնան նրա տուն և կպահանջեն հետ վերցնել, քանի որ ամեն բան սուտ է։
«Ես եմ արդեն սպառնում նրան, եթե բողոքը հետ չվերցնի, իմ մատներով իր աչքերը կհանեմ, նա ստոր արարած է ու հոգեկան հիվանդ»,- ասաց ծնողներից մեկը։

Քնարիկ Պետրոսյան



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում