copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:50 18-02-2022

ԱԱԾ-ի՝ լրտեսներից մեկը Խաչիկ գյուղից է. ինչ է պատմում գյուղապետը

ԱԱԾ-ի` լրտեսների մասին հայտարարությունը փոթորկեց հասարակությանը. մինչ այսօր ամենաքննարկվող թեման է, թե ովքեր էին այն 19 անձինք, որոնք կասկածվում են պետական դավաճանության մեջ։ Նրանցից մի մասը տվել է խոստովանական ցուցմունքներ: Մամուլում արդեն հրապարակվել է մի քանիսի մասին տեղեկությունը, թե որտեղից են, ինչով են զբաղվում և այլն։

Մեր տեղեկություններով` նրանցից մեկը` Մհեր Մկրտչյան անունով անձը Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքից է։ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը oragir.news-ին հետ զրույցում ասաց, որ նա թեպետ փաստաթղթերով իրենց գյուղի բնակիչ է, սակայն ծնունդով Սևանցի է. «Նա մեր մոտ ապրել է նաև այդ դեպքի ընթացքում էլ, մեր գյուղի զորամասում պայմանագրային է եղել»։ Մհեր Մկրտչյանը ամուսնացել է Խաչիկ գյուղից մի աղջկա հետ, որից հետո էլ գնացել, այնտեղ է հաստատվել։ «Նա մեր գյուղից չէ, տենց մի ասեք, բնակիչ ա եղել, բայց դե... Խաչիկում տենց բան չի եղել, չի էլ լինի, խաչիկենցիք շատ նամուսով ու թասիբով ժողովուրդ են։ Նա այստեղ ամուսնացել է, գրանցվել է»,- ասաց նա։
Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել